Հատուկ քննչական ծառայությունը ծանուցագրեր է ուղարկել Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներին։
«Հենց նոր այստեղ բերեցին ծանուցագիր՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կանչելու մասին»,- Ազատության հրապարակում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
Ծանուցագրեր են ստացել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանն ու Միքայել Մելքումյանը։