Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 9-ին և 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ է, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում է լինելու` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը կբարձանա 2-4 աստիճանով:

 

© Medialab.am