ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն

Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի մասնակցությամբ, անցկացվել է խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊՆ համակարգում կարգավիճակների, սոցիալական երաշխիքների և արտոնությունների հստակեցման հետ կապված հարցեր։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։