Կարապետ Մանվելյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, պարտություն կրեց եզրափակչում՝ դառնալով մրցաշարի արծաթե մեդալակիր։ Կարապետը 3-7 հաշվով զիջել է ռումինացի Դենիս Միհային:Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Հիշեցնենք՝ Մանվելյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Հաղթանակից հետո Կարապետը, ի նշան հարգանքի, փորձել էր սեղմել մրցակցի ձեռքը, բայց վերջինս ագրեսիվ ու ոչ մարզական վարք էր դրսևորել և հարվածել հայ ըմբիշին, ինչին ի պատասխան՝ միջազգային ֆեդերացիան անմիջապես որակազրկել էր նրան: Կիսաեզրափակչում արդեն Մանվելյանը 1-1 հաշվով հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։