Առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

ՀՀ Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագիծն ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

«Կառավարությունը ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը:

Հաշվի առնելով նշվածը, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լրացվող 13.3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»։ Նախագիծը հաստատման կկներկայացվի ԱԺ-ի առաջիկա նիստերից մեկում։