Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի․ Փաշինյան

Մարտի 26-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու են նաև դիտորդներ ՀՀ-ից։

«Ունենք արդեն կորոնավիրուսի արագ տեստեր։ Պետք է համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտրոդները արդյոք ռիսկային գոտիներից են, թե՞ ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ պարտադիրք նրանք թեստավորվեն արագ թեստերով։ Մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսի որևէ դեպք չի հայտնաբերվել՝ չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են։ Ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,- նշեց վարչապետը։

Կառավարության նիստը՝ ուղիղ

Կառավարության նիստը՝ ուղիղ

Gepostet von MediaLab- Newsroom Laboratory am Donnerstag, 26. März 2020