Ոստիկանություն հայտնում է դատավարությանից առաջ հնչած կրակոցների մասին. «կան վիրավոր ոստիկաններ»

Ոստիկանություն հայտնում է դատավարությանից առաջ հնչած կրակոցների մասին. «կան վիրավոր ոստիկաններ»
Ոստիկանություն հայտնում է դատավարությանից առաջ հնչած կրակոցների մասին. «կան վիրավոր ոստիկաններ»

Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել տեղում  ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:

Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
 
Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի  բաժին:
 
Ատրճանակն առգրավվել է:
 
Հանգամանքները պարզվում են:
 
Կատարվում է քննություն:
 
ՀՀ ոստիկանություն