Հայտնի են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդները. Factor

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից բրիտանացի ութ պատգամավորներ են կմասնակցեն Բորիս Ջոնսոնի իրավահաջորդի ընտրության գործընթացին, գրում է VOA-ն։

Ութ թեկնածուներից յուրաքանչյուրը երեքշաբթիից ոչ ուշ պետք է հավաքեր պահպանողական կուսակցության առնվազն 20 անդամի աջակցությունը։

Քվեարկությունների շարքը, որի ընթացքում թեկնածուների թիվը պետք է կրճատվի՝ հասնելով երկուսի, կսկսվի այսօր։ Ութ թեկնածուների թվում են գանձապետարանի նախկին ղեկավար Ռիշի Սունակը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Առևտրի նախարար Փեննի Մորդոնտը և պատգամավոր Թոմ Թագենդհաթը:

Օրենսդիրները ցանկանում են մինչև հուլիսի 21-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը թեկնածուների թիվը կրճատել երկուսի:

Երկու մասնակիցներն այնուհետև կանցկացնեն համազգային քարոզարշավ, որից հետո կուսակցության անդամները կքվեարկեն հաղթողին որոշելու համար: Նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, երբ Համայնքների պալատը վերադառնա աշխատանքի։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: