Լռությունն արդեն պերճախոս է դառնում

Լռությունն արդեն պերճախոս է դառնում
Լռությունն արդեն պերճախոս է դառնում

Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, Վրաստանի իշխանությունների առաջարկել է համաձայնվել Աբխազական երկաթուղու բացման հետ: Դրա դիմաց նա հայկական ներդրումներ է խոստացել Վրաստանում, ինչպես նաև վրացի գործարարների համար արտոնություններ Հայաստանում, ովքեր ցանկանում են Ռուսաստանի հետ աշխատել «անմաքս» ռեժիմով:

Նախքան Վրաստան Սերժ Սարգսյանի այցը Հայաստան էր եկել Ռուսական երկաթուղիների ղեկավար Վլադիմիր Յակունինը, ով ասել է, որ Ռուսաստանը փող չի տա Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար, որովհետև Ադրբեջանով դեպի Իրան երկաթուղի է կառուցում: Այլ խոսքով, նա ասել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Իրանին Հայաստանով կապվել Սև ծովին ու Եվրոպային:

Վրաստանը կհամաձայնվի՞ բացել Աբխազական երկաթուղին և դրանով ճանաչել Աբխազիան: Վրաստանը պատրաստվում է հունիսի 27-ին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, և Թբիլիսին հազիվ թե դեմ գնա եվրոպական ներկայիս քաղաքականությանը: Իսկ այդ քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի ու դրա դաշնակիցների մեկուսացմանը և Իրանի հետ շահավետ հաղորդուղիների բացմանը:

Եթե Թբիլիսին հրաժարվի բացել Աբխազական երկաթուղին, Ռուսաստանն ու Հայաստանը կմնան առանց ցամաքային հաղորդակցության: Ռազմա-վրացական ավտոճանապարհը տարվա կեսը փակ է, իսկ մնացած ժամանակ սողանքներ են լինում:

Եթե Սերժ Սարգսյանին չի հաջողվել պայմանավորվել Թբիլիսիի հետ Աբխազական երկաթուղու հարցով, նշանակում է Թբիլիսիից հետո պետք է Թեհրան մեկնի՝ նույնիսկ Երևան չմտնելով, որովհետև հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի ոչ թե շրջափակված ճահճում, որտեղ դեռ հնարավոր է գոյատևել, այլ պարզապես աղբահորում:Կարդալ ավելին