«Դվին» հանդիսությունների սրահում թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Դվին» հանդիսությունների սրահում թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Դվին» հանդիսությունների սրահում թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում սննդային թունավորման դեպքով ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Այս պահի դրությամբ հիվանդանոցներում գտնվում են 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 30-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել էր: Նրանց մոտ թունավորման ախտանիշներ էին գրանցվել: