Մոսկվան ու Բաքուն Արցախի հաշվին նոր բիզնեսի շեմին

Մոսկվան ու Բաքուն Արցախի հաշվին նոր բիզնեսի շեմին
Մոսկվան ու Բաքուն Արցախի հաշվին նոր բիզնեսի շեմին

Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ օգնելով Ադրբեջանին, ասել է այդ երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա ասել է, որ ինչքան շուտ Ռուսաստանում գերակշռի այդ մոտեցումը, այդքան ավելի մոտ կլինի հակամարտության կարգավորումը: Ազիմովի կարծիքով, Ռուսաստանի համար տարածաշրջանում կարեւոր պետք է լինի Ադրբեջանը՝ որն ունի ամենամեծ տարածքը, ամենաշատ ռեսուրսները եւ ամենաորակյալ կառավարությունը:

Ազիմովի այդ հայտարարությունը հնչում է Բաքու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությունից հետո: Ազիմովի խոսքը հուշում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը Բաքվում ինչ որ հարցի շուրջ չեն պայմանավորվել: Թեեւ, կարծես թե հստակ է նաեւ, թե ինչ հարցի շուրջ՝ Արցախի:

Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կապ չունի Արցախի խնդրի հետ, եւ ԵՏՄ-ն ու Արցախի կարգավորումը միջազգային լիովին տարբեր հարցեր են:

Մոսկվան ու Բաքուն հավանաբար չեն կարողանում պայմանավորվել հարցի գնի շուրջ: Ով է ավելի մեծ գին ուզում, դժվար է ասել: Ռուսաստանը հավանաբար Արցախի հարցում Ադրբեջանին օգնելու դիմաց պահանջում է անդամակցում Եվրասիական միությանը, իսկ Ադրբեջանն էլ հավանաբար պահանջում է Արցախից ավելի մեծ բաժին, քան համաձայն է կամ ծրագրում է Մոսկվան թողնել Բաքվին այնտեղ ռուսական զորք մտցնելուց հետո:

Չի բացառվում, որ Ազիմովը, խոսելով Ադրբեջանի նյութական ռեսուրսների առատության մասին, նույնիսկ ակնարկում է, որ Բաքուն կարող է Արցախից որոշ տարածքներ պարզապես գնել Ռուսաստանից, ձեռք բերել փողով: Կարդալ ավելին