ՀՀ-ում Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

Հայաստանի Հանրապետության տարածքում` Վարդենիս համայնքում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է բնակվող 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում։