Ինչ ճանապարհ է անցել ԱԳ նոր նախարարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արա Այվազյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

Ծննդյան թիվ և վայր՝   1969 թ. մարտի 30, ք․Երևան

Կրթություն՝  1986-1993թթ․ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին

1994թ․ Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ

1987-1989թթ․ ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։

Աշխատանքային գործունեություն՝

1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար

1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ

1998թ․ ԱԳՆ Քարտուղարության պետ

1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)

2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)

2006թ․ ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)

2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)

2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)

2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)

2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)

2012-2016թթ․ Լատվիայի  Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում  ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)

2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)

2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)

2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)

Դիվանագիտական աստիճան՝ 

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն, իսպաներեն

Շքանշաններ՝

Պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի: