Պուտինը Մոսկվան համարում է Զելենսկիի հետ հանդիպման լավագույն վայր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին նշել է, որ Վլադիմիր Զելենսկիի հետ հնարավոր հանդիպման լավագույն վայրը Մոսկվան է։

«Հաջորդ անգամ, եթե իրապես ուզում են հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար ամենալավ վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է, հերոս-քաղաք Մոսկվան»,-ասել է Պուտինը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Նրա խոսքով, եթե Կիևի ներկայացուցիչները որոշեն ժամանել Մոսկվա, ապա Ռուսաստանը պատրաստ է նրանց տրամադրել անվտանգության երաշխիքներ։

Պուտինը ավելացրել է, որ ավելորդ է համարում Կիևի առաջարկած այլ հարթակներում հանդիպման կոչերը։

Ավելի վաղ, Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է հրավիրել Զելենսկուն Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպման։ Սակայն Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում մերժել էր այդ առաջարկը։