Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Հունիսի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը: 

Նախագահն անդրադարձել է նաև ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին, դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am