«Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում»

«Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում»
«Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում»

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգու դարպասները բաց կլինեն առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00-ը:

Այդ օրը նախատեսվում է «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» փակ միջոցառումը, որը կհյուրընկալի լուրջ հիվանդություններ ունեցող և սահմանափակ կարողություններով շուրջ 60 երեխաների` իրենց ծնողների (խնամակալներին), քույրերի և եղբայրների հետ:

Հրավիրվածներին կընդունեն որպես հատուկ կարևորության հյուրերի՝ առաջարկելով նրանց բացառիկ ծրագիր: Փոքրիկ հյուրերը հնարավորություն կունենան կենդանաբանական այգում հատուկ մշակված շրջայցի և կենդանիների հետ անմիջական շփման:

Միջոցառման մի հատված է «Իրականացնենք երեխայի երազանքը» նախաձեռնությունը: Կազմակերպիչներն աջակիցների, գործընկերների օգնությամբ կփորձեն իրականացնել հրավիրված երեխաների երազանքները, որոնք «հավաքվել են» նրանցից նախապես:

Օրվա խորհուրդը ոչ միայն անմոռանալի երեկո նվիրելն է երեխաներին, որ ապրում են կյանքի ու դրանում իրենց տեղի համար պայքարի մեջ, այլև բարձրաձայնելն այն հավելյալ խնդիրների մասին, որոնց նրանք ստիպված են բախվել՝ ակամա հայտնվելով մեր հասարակության լուսանցքային հատվածում:

«Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» աշխարհի տասնյակ քաղաքներում իրականացվող ամենամյա միջոցառում է:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի կենդանաբանական այցու մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am