«Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը` ձախողման եզրին. «Հայկական Ժամանակ»

«Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը` ձախողման եզրին. «Հայկական Ժամանակ»
«Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը` ձախողման եզրին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ»-Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է:

Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել: «Չեմ կարող ասել՝ ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուռքը օգնի… քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգ»-ի նախկին ղեկավար, լուսահոգի Հրանտ Վարդանյանը շինարարությունը կազմակերպելու համար նվիրաբերել էր 100.000 դոլար: Սփյուռքի նախարարի հետ զրույցից հայտնի է դարձել նաեւ, որ  660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից:

«Նոր Հալեպ»-ից միայն անունը կմնա՞

Անցած տարվա հունիսի 6-ին կառավարությունը որոշում  էր կայացրել Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս հիմնելու մասին, որում բնակվելու էին Սիրիական պատերազմի հետեւանքով Հայաստան եկած սիրիահայերը:

Անցել է մեկ տարի, ներկայացվել է հատակագիծ, տեղանքն է ուսումնասիրվել, բայց այդպես էլ շինարարությունը չի մեկնարկում: Իսկ շինարարությունը չի մեկնարկում, որովհետեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցները չկան: Սա երեկ մեր զրույցում հաստատեց նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ասաց. «660 հոգի բնակարանի համար հերթագրվել էր, բայց այս պահին ցանկություն ունեցողներ չկան, շինարարությունը դեռ չի սկսվել: Իրենք պետք է որոշեն՝ բնակարան ուզում են, թե չէ»: Ասել է թե՝ 660 սիրիահայ ընտանիքն հրաժարվել է բնակարան ունենալուց, ընդ որում, հետաքրքիր է, թե՝ ինչո՞ւ: Մանրամասները` սկզբնաղբյուրում: