ՄԻԵԴ-ը նոյեմբերի 11-ին առևանգված 10 ՀՀ քաղաքացու մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Ըստ աղբյուրի, որոշվել է 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:

Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը: