Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

«Պարո՛ն Սարգսյան, 

ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին»,-ասված է ցավակցական ուղերձում։