«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը.
– Պարո՛ն Կարապետյան, սեպտեմբերի 1-ին Բիշքեկում նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջև՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից, ռուսական կողմում ինչպե՞ս են արձագանքում կայանալիք հանդիպմանը:
– Կայանալիք հանդիպման մասին հայտարարել էր Ուշակովը, որում հստակ ընդգծվում էր, որ Մոսկվան Հայաստանի ԵՄ ուղղությունն արդեն դիտարկում է որպես կայանալիք բանակցության առանձին կարևոր թեմա: Մոսկվայի ուղերձն այն է, որ Հայաստանը չի կարող անդամակցության ձգտել ԵՄ-ին՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ համագործակցությունից, հատուկ շեշտադրում են այս մասին: Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ձևակերպումը ռուսական կողմն առաջին անգամ է, որ ասում է՝ «Հայաստանը չի կարող անդամակցության ձգտել ԵՄ-ին՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ համագործակցությունից», այսինքն՝ Մոսկվան պահանջում է այդ հակասությունն ինչ-որ կերպլուծել:
Միաժամանակ կարևոր է այն, որ դեռ այս տարվա օգոստոսի սկզբներին հայտարարվեց ԵԱՏՄ շրջանակներում, որ Հայաստանը շարունակում է իր հավատարմությունը ԵԱՏՄ-ին, իսկ միաժամանակ անդամակցությունը ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին այս պայմաններում հնարավոր չէ: Սա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունն էր, եթե նա ասում է, որ այժմ ԵԱՏՄ-ում է, բայց ուսումնասիրում են ԵՄ ուղղությունը, ապա պաշտոնական Մոսկվան հստակ ասում է՝ այդ երկու ուղղությունը անհամատեղելի են, ու պետք է ընտրել, այսինքն՝ ժամանակ շահելու պահը չէ, ինչը հիմա անում է Փաշինյանը:
Վաղվա հանդիպման հավանական սցենարներից մեկն այն է, որ, օրինակ՝ Փաշինյանը Պուտինին մոտավորապես ասի հետևյալը, որ Հայաստանըհիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չունի, ԵՄ ուղղությունը երկարաժամկետ քաղաքական գործընթաց է: Չեմ բացառում, որ Ռուսաստանն սկսի ավելի ուժեղ ճնշում գործադրել, եթե զգա, որ Փաշինյանը փաստացի գնում է ԵՄ-ի անդամակցության ուղղությամբ, ինչն արդեն չի լինի միայն տնտեսական վտանգ: Քաղաքական սցենար է, որ մենք ավելի կոշտ հռետորաբանություն տեսնենք, երբ Մոսկվան ասի, որ Հայաստանը պետք է հստակ սահմանված ժամկետում պատասխան տա՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ, ըստ իս այդ վերջնաժամկետը դրված է դեկտեմբերին՝ մինչև հաջորդ ԵԱՏՄ գագաթնաժողով:
Այս դեպքում Հայաստանը կհայտնվի ուղիղ ընտրության առաջ, ինչը վտանգավոր սցենար է, որովհետև Հայաստանի տնտեսության որոշ հատվածներ ուղիղ կապված են Ռուսաստանի հետ,ու ԵՄ փաստաթղթերում նույնիսկ արձանագրված է այդ մասին: Այս երկընտրանքի կուլմինացիան ես տեսնում եմ դեկտեմբերին: Ես բացառում եմ, որ հենց վաղը Ռուսաստանն ուլտիմատում ներկայացնի Հայաստանին, իրենք կրկին օրակարգ կբերեն հանրաքվեի թեման, որովհետև ասել են, որ այս հարցով իրենք հայ ժողովրդի հետ են խոսում, այսինքն՝ որոշողը հայ ժողովուրդը պետք է լինի: Ռուսաստանը փորձում է կանգնեցնել գործընթացը այն փուլում, երբ Հայաստանը դեռևս վերջնականընտրություն չի կատարել: Ռուսաստանը կարող է այս պահին հանդուրժել այն, որ Հայաստանն ասի, թեպաշտոնապես դիմում են ԵՄ անդամակցության համար, բայց ինքներս գիտակցում ենք դրա անհավանականությունը, սա արդեն բոլորովին այլ մակարդակի հարց է դառնում:
Ուշակովը երբ խոսում է Հայաստանում Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցների նկատմամբ գործողությունների մասին, դա նշանակում է, որ իրենք այս հարցը քաղաքական դաշտ են բերում, որովհետև Մոսկվան դիտարկում է ոչ միայն արտաքին քաղաքականության սեգմենտը, այլ նաև՝ Հայաստանի ներքաղաքական: Փաշինյանի ամենահարմար ռազմավարությունը ժամանակ շահելն է, մինչև Հայաստանը տնտեսական-անվտանգային առումով ավելի քիչ կախված դառնա մեկ ուղղությունից: Պետք է նաև հաշվի առնել, որ ԵՄ-ն զգալիորեն խորացնում է հարաբերությունները Երևանի հետ, այդ թվում՝ անվտանգային ոլորտում, բայց չի կարող լիարժեք երաշխիքներ տալ, այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք, որ միայն տնտեսական դիվերսիֆիկացման հարց է բարձրանում:
– Իսկ Փաշինյանին հաջողվելո՞ւ է այդ ժամանակը շահել, վաղը նա կկարողանա՞ համոզել Պուտինին այդ մասով:
– Կրեմլի խոսնակ Պեսկովի այսօրվահայտարարության մեջ հստակ նշված է, որ վաղվա հանդիպման ժամանակ քննարկվելու է Հայաստանի՝ ԵՄ թե ԵԱՏՄ հանրաքվեի հնարավոր հարցը, այսինքն՝ այս թեման ավելի ակտուալ է ու Մոսկվայի կողմից օրակարգ է բերվել ամենաբարձր մակարդակով: Հետևաբար վաղվա հանդիպումը լինելու է ժամանակի վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումը՝ կոնկրետ ե՛րբ է Հայաստանը հստակեցում տալու իր մասով:
Փաշինյանն էլ լավ գիտակցում է, որ այդ ժամանակը մինչև դեկտեմբեր է լինելու, որովհետև նախորդ գագաթնաժողովում ասվել է, որ Հայաստանին մտորելու ժամանակ է տրվում մինչև դեկտեմբեր:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















