Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1400 մարդ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 22-ին ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձնող ավտոբուսների հերթական շարասյունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Երևանից 34 ավտոբուս ուղևորվել է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով ավելի քան 1400 մարդու: Շարասյան տեղաշարժը իրականացվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադարձնող ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները: