Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների

Նոյեմբերի 22-ին Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրեն, գերաշնորհ նարեկ ծ․ վ․ Նամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից։

Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել է հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։

Արարողությանը ներկա են եղել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, հայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ։