Խախտվել է գաղտնի պայմանավորվածությունը Թուրքիայի և ՌԴ-ի միջև․ կատաղի պայքար կլինի Ադրբեջանի համար. Հայկ Դեմոյան․ Factor.am

Factor.am-ի հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս Հայկ Դեմոյանի հետ

– Պարո՛ն Դեմոյան, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանին են անցնում 7 շրջաններ, ռուսական խաղաղապահներ տեղակայվեցին Արցախում։ Թուրքիան է ցանկանում զորք տեղափոխել Ադրբեջան։ Աշխարհաքաղաքական ինչպիսի՞ դրություն է ստեղծվում։

– Հարցի գինը սա է եղել՝ մեր պարագայում զոհաբերվեց Արցախը, տրվեց բոնուսն Ադրբեջանին, բայց ցանկացած պահի Արցախը կարող է դառնալ «տրոյական ձի» հենց նույն Ադրբեջանի համար։ Կարծում եմ՝ խելոքներն այնտեղ շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանին զսպելու քաղաքականություն կա, լիակատար վերահսկողության հաստատումը նավթային և գազատար խողովակների անմիջական հարևանությամբ, ապաշրջափակումը ճանապարհների և, ամենակարևոր գործոնը, այս՝ պայմանական ասած «Արցախ բազայի», դա անջատումն է, սեպ խրելը Թուրքիայի և Ադրբեջանի խիստ վտանգավոր մերձեցման մեջ։ Ի վերջո, այսօր տեսնում ենք, որ թուրքական դրոշն ամենուր է Ադրբեջանի բանակում, ռուսական ներկայությունն Արցախում, որն ընդլայնվելու է դեպի հարավ՝ բուն ԼՂԻՄ-ի սահմաններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։