Հրաշալի բիզնես հնարավորություններ. Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է շուկայի նոր հնարավորությունների մասին տեղեկություններ

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գործարարների համար նոր հնարավորությունների մասին տեղեկատվություն․

«Հրաշալի բիզնես հնարավորություններ։ Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1-ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը։

Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. հագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։

Ես իհարկե չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։

Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով` https://www.e-gov.am/…/file/decrees/kar/2020/10/1708_1.pdf

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով և… փող աշխատել»։