Ոստիկանության պարզաբանումը՝ վարչապետի մեքենային ձվով հարվածած քաղաքացու մասին

ՀՀ ոստիկանության պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ։

«Պարզաբանում

ԶԼՄ-ներում և սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե, իբր ՀՀ վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:

Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»: