«Հայրենիք» կուսակցությունից հերքում են․ Արթուր Վանեցյանը չի հանդիպել Արթուր Բաղդասարյանի հետ

Արթուր Վանեցյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
Արթուր Վանեցյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հերքել է Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ։

«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել։ Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել:

Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել», իր ֆեյսբուքյան էջում նշել է Արսեն Բաբայանը: