«Այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում․ գնա´, որ մնանք»․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմիան Վարդանյանը գրել է․

Գնա´, որ մնանք։ Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանած կապիտուլյանտը, երկիրը նոյեմբերի 10-ից դժգույն ու դժբախտ դարձրած գործակալը երկուս ու կես տարի այնքան չարություն, ատելություն, դաժանություն ու վանդալիզմ սերմանեց ժողովրդի մեջ, այնքան մարդկանց հանեց իրար դեմ, այնքան վատ վիճակի հասցրեց երկիրը` կրթությունից, տնտեսությունից ու առողջապահությունից սկսած, ավարտած զրոյական անվտանգությամբ, որ այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում: Երբեմնի անվտանգ երկրներից մեկը դարձել է ամենաանապահով տեղը թե´ բնակության համար, թե´ զուտ գոյատևման:

Գնա´ էլի, գնա´… Քայքայեցիր երկիրը, ոչնչացրեցիր արժեքները, խարխլեցիր պետականության հիմքերը… Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´…