Օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի համայնքներում

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- տեղեկացնում է Արցախի ԱԻ ծառայությունը: