Ազգային ժողովի խորհուրդը հերթական նիստն է գումարել

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հերթական նիստն է գումարել` սահմանելով դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը»,- ասված է հայտարարությունում:

Դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց: