Հայկ Ցիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նոր անդամներ Հայկ Ցիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երդման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական քառօրյա նիստի մեկնարկին:

Հայկ Ցիրունյանը և Նարեկ Գրիգորյանը լրացրեցին պատգամավորի մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի թափուր մնացած տեղերը: