Ջանջուղազյանը հիմնավորեց «Հայաստան» հիմնադրամից միջոցների փոխանցումը պետբյուջե

 ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ պետբյուջե նվիրաբերված գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջանջուղազյանը հիմնադրամին ներկայացված հաշվետվության ձևակերպումը ներկայացրեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:

Նախարարն ուշադրություն հրավիրեց հիմնադրամի ստեղծման նպատակի վրա՝ աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովելու ծրագրեր: Նա նաև ընթերցեց հիմնադրամի առաքելությունը՝ առաքելությունն է համահայկական ցանցային համակարգի ձևավորումը, որի նպատակն է ապահովել ընդհանուր ինքնության վրա հիմնված աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն փոխկապակցված զարգացումը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։