Ադրբեջանը զորավարժության ժամանակ կիրառել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ . razm.info

Ադրբեջանը զորավարժության ժամանակ կիրառել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ . razm.info
Ադրբեջանը զորավարժության ժամանակ կիրառել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ . razm.info

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն օգոստոսի 13-ինսկսել էին զորավարժություններ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ստորագրած 2014-ի մարտական պատրաստվածության ծրագրի շրջանակներում։

Այսօր՝ օգոստոսի 14-ին , Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՕՊ ստորաբաժանումները կիրառել են «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ։

Նկատենք, որ «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը ցուցադրվել էր 2013-ի հունիսի 26-ին Բաքվի ռազմաշքերթում և ադրբեջանական կողմի վկայությամբ, ձեռք է բերվել Բելառուսից։ Այս համալիրի գնման մասին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում խոսք չկա։

Հայտնի է նաև, որ վարժանքներ են անցկացվել թռչող օբյեկտների, այդ թվում՝ անօդաչուների հայտնաբերման, դրանց շարժին հետևելու և ոչնչացնելու ուղղությամբ։

Մանրամասն՝ http://razm.info/51419