«Փաշինյանի խոսնակի հայտարարությամբ հաստատվում է, որ մենք ոչինչ ենք, սպասում ենք մեր հերթին, առաջին հերթը ՌԴ խաղաղապահներն են»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Պատկերացնու՞մ եք, Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարում է, որ ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է առաջին հերթին արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին։

Այսինքն, այս հայտարարությամբ հաստատվում է, որ մենք ոչինչ ենք, ոչ մի բան ենք, սպասում ենք մեր հերթին, առաջին հերթը ՌԴ խաղաղապահներն են, մեր բնակչությունը, մեր քաղաքացիների անվտանգությունը որևէ կերպ մեր երկրի ղեկավարության մտահոգության շրջանակներում չէ, կամ էլ երկրորդայնացվում է։

Սա անընդունելի պահվածք է, մենք մարդկանց հետ գործ ունենք, մենք չենք կարող նրանց այդչափ քմահաճորեն վերաբերվել»։