Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանը քննարկել է Լաչինի միջանցքից ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատապարտված  Վագիֆ Խաչատրյանի բողոքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան Խաչատրյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հրավիրված դատական նիստում խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Խաչատրյանը իր հերթին ևս մեկ անգամ պնդել է, որ ինքն անմեղ է ու խնդրել է՝ արդարացնել իրեն։

Դատարանն, ի վերջո, մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել 1991 թվականին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար։ Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։