«Հոգեկան հիվանդն էլ կարող է նման բան ասել». Օֆշորի գործով կողմերն իրար չեն հասկանում

«Հոգեկան հիվանդն էլ կարող է նման բան ասել». Օֆշորի գործով կողմերն իրար չեն հասկանում
«Հոգեկան հիվանդն էլ կարող է նման բան ասել». Օֆշորի գործով կողմերն իրար չեն հասկանում

Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի հարցաքննությունը դեռ չի ավարտվել: Տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Վաղարշակ Գեւորգյանն էլ պնդում է, որ Սուքիասյանի հարցաքննության ավարտից հետո պարզ կդառնա առերեսում իր պաշտպանյալի եւ Սուքիասյանի միջեւ կլինի, թե՞՝ոչ:
«Դեռ հայտնի չէ առերեսման անհրաժեշտության մասին, բայց կարծում եմ, որ առերեսում կլինի, որովհետեւ էական հանգամանքներ կլինեն, որոնց շուրջ հակասություններ կառաջանան: Իսկ եթե հակասություններ չլինեն, ու Սուքիասյանը հաստատի այն փաստերը, որոնց մասին մենք խոսում ենք, կնշանակի՝ ինչ հայտարարում ենք, անհերքելիորեն հաստատվում են»,- ասաց պարոն Գեւորգյանը:
Մեր դիտարկմանը, թե լրատվամիջոցներին Աշոտ Սուքիասյանի փաստաբանն ասել էր, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, պարոն Գեւորգյանն ասաց՝ նման տեղեկություն իրեն չի հասել, ինքը նման բան չի լսել: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը շրջանառության մեջ դրել Փայլակ Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին լուրը եւ արդյոք հիմքեր կան նման գործ հարուցելու: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/16/489000/