Դատական կարգադրիչների գործով ամբաստանյալները վերանայում են պաշտպանական կազմը

Դատական կարգադրիչների գործով ամբաստանյալները վերանայում են պաշտպանական կազմը
Դատական կարգադրիչների գործով ամբաստանյալները վերանայում են պաշտպանական կազմը

Լուսանկարում՝ Միսակ Մարտիրոսյանը

ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ դատավարության մի շարք մասնակից պաշտպանների բացակայության պատճառով:

Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրել էր հետաձգել դատական նիստը, քանի որ մեկ այլ քրեական գործի շրջանակում մասնակցում է անհետաձգելի քննչական գործողության: Աշխատանքային այլ ծանրաբեռնվածություն ուներ նաև պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Դատական նիստին չէր ներկայացել նաև պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Ի դեպ, «աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառով դատական նիստին չէր  ներկայացել նաև «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական  հիմնարկի ներկայացուցիչ Մանվել Շահվերդյանը, ով, սակայն, խնդրել էր դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:

Սույն գործով առաջին դատական նիստում փոփոխություններ տեղի ունեցան պաշտպանական կողմի կազմում. Միսակ Մարտիրոսյանը հրաժարվեց իր երեք պաշտպաններից երկուսի՝ Վարդան Զուռնաչյանի ու Սեդա Սաֆարյանի ծառայություններից: Ամբաստանյալի շահերը կպաշտպանի բացառապես փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Գործում ներգրավվեցին  երկու նոր պաշտպաններ. ամբաստանյալ Արմեն Ավագյանը հրաժարվել է իր պաշտպան Արտավազդ Փարսադանյանի ծառայություններից և խնդրել իրեն հանրային պաշտպան տրամադրել, եւ դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Գարիկ Մալխասյանը:

Որպես ամբաստանյալ Մերուժան Կյուրեղյանի պաշտպան՝ գործում ներգրավվեց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Երկու պաշտպանները 20 աշխատանքային  օր խնդրեցին 45 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 11-ը:  

Ըստ մեղադրական եզրակացության՝ դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն  Մովսիսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով  ՀՀ պետական բյուջեից որպես դատական կարգադրիչների աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու նպատակով «ՀՀ Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի համաձայնությամբ և թողտվությամբ, նույն ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի հետ ստեղծել են կազմակերպված խումբ, որում  ընդգրկել են  դատական կարգադրիչների ծառայության պետի մյուս տեղակալ Գագիկ Խաչատրյանին, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին, ֆինանսաբյուջետային բաժնի պետ – գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանին, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին և պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին, կատարել խմբի անդամների դերաբաշխում;

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.pastinfo.am/hy/node/48744