Նիկոլ Փաշինյանը անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա․ Վանեցյան․ Տեսանյութ

Protesters of 17 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation on Freedom Square of Yerevan, Armenia

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքն այդ պաշտոնում եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև միջնորդը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրեն Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից փակ ծրար փոխանցվե՞լ է, Վանեցյանն ասաց. «Ես հստակ չեմ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։

Նա նշեց, որ ինք, որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը, որի մասին խոսվել է բազմիցս. «Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում։ Ավելին ասել չեմ կարող»։

Այդուհանդերձ, Վանեցյանը չբացառեց, որ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ինքը, եթե անհրաժեշտություն առաջանա, կհարցաքննվի։ Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանը առանց իշխանափոխության մեղադրյալի կարգավիճակ ունենա, Վանեցյանը պատասխանեց․ «Անպայման կունենա»։

Տեսանյութը՝ Factor.am-ի