Վայոց Ձորում մարտի 16-ից մինչև դեկտեմբերի 16-ը կորոնավիրուսի 1788 դեպք է գրանցվել․ 31 մարդ մահացել է

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության 1788 դեպք: Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանը:

Փաստացի բուժում է ստանում 789 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 968: Մարտի 16-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4471 նմուշառում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 31 է:

Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված՝ մարզպետարանը խնդրում է պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, ախտահանել հաճախակի հպման մակերեսները, պահպանել սոցիալական հեռավորություն: