Ստեփանակերտում, Ասկերանի շրջանում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացում

ԱԻ պետական ծառայությությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում Ստեփանակերտի Հայակավան թաղամասում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացում:

«Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր, որպեսզի բնակավայրերը լինեն անվտանգ ու ապահով:

Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անմիջապես տեղեկացնել՝ զանգահարելով ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ: