Պորտուգալիայի նախագահը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Պորտուգալիայի նախագահը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Դեկտեմբերի 18-ին Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։