Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում հայտնաբերվել են 27 զինծառայողի և 2 քաղաքացիական անձանց մարմիններ

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են:

Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ը։