Վարչապետը ներկայացրել է Սոտքի սահմանների նկարագրությունը՝ ըստ 2010-ին ընդունված ՀՀ օրենքի

Հեղինակ MediaLab

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։

Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։

Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։Կողմ քվեարկած պատգամավորներից եւ նախարարներից շատերը մեզ մեղադրում են եւ այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է, կմեղադրեն Սոտքի հանքի համար, չնայած՝ օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»։

Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, December 21, 2020