Գորիսեցիները իշխանություններին ժամանակ տվեցին մինչեւ ժամը 16։00-ն՝ քաղաքապետին ազատ արձակելու համար. Փաստինֆո

Գորիսեցիներն իշխանություններից պահանջում են անհապաղ ազատ արձակել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։

«Եթե այսօր մինչեւ ժամը 16։00-ը Գորիսի համայնքապետն ազատ արձակված չլինի՝ կհայտարարենք մեր անհնազանդությունն ու կանցնենք կազմակերպված տարբեր գործողությունների։ Եթե ձերբակալելու են՝ թող բոլորիս ձերբակալեն, չենք թողնելու մեր սահմանների ապիկար օտարումը, մեր տարածքների ադրբեջականացումը»,- հայտարարել է բանախոսը։

Հիշեցնենք, որ գորիսեցիներն այսօր ինքնաբուխ ակցիա էին կազմակերպել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով։ Վերջինս ձերբակալվել է երեկ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու փորձ կատարելու կասկածանքով։

Մանրամասները՝ այստեղ