Արկադի Տեր-Թադևոսյանի՝ քաղաքացիական խորհուրդ ձևավորելու գաղափարը կյանքի է կոչվում. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գրել է.

«Սկսում ենք: Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ձևավորելու գաղափարը կյանքի է կոչվում: Բոլոր նրանք, ովքեր տալու բան ունեն հայրենիքին՝ իրենց մասնագիտական կենսափորձով, երկրի տնտեսության, ռազմա-արդյունաբերական համալիրի, գիտության և այլ ոլորտների զարգացման ծրագիր կամ հստակ ձևակերպված առաջարկ ունեն, կարող են միանալ: Երկար մեկնաբանություններ պետք չեն: Նշեք անուն ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և ոլորտը: Ի ԳՈՐԾ»: