«Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում»․ Բադասյան

C

 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Կարևոր նախագիծ ենք ներկայացրել հանրային քննարկման և առաջիկայում այն քննարկման առարկա կդառնա ՀՀ Ազգային ժողովում։

Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։

Կունենանք սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը․

մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով,

մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։

Հ․Գ․ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել և անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Նախագծին և հինավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://www.e-draft.am/projects/2947 ։