Լեւոն Զուրաբյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»

Լեւոն Զուրաբյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»
Լեւոն Զուրաբյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»

«Ո՞նց է ստացվել, որ սրանք մնում են: Սրանք մի արդարացում են գտել՝ ճիշտ է ժողովուրդ ջան, թալանում ենք, կազինո էլ ենք գնում, բայց զատո Ղարաբաղը պահում ենք: Դիվանագիտական ասպարեզում մեր կոշտ դիրքորոշումներով Ղարաբաղը պահում ենք: Այս թեման ես բացում եմ, որովհետեւ նոր եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ՀՀ իշխանությունը կրել է իր պատմության գուցե ամենախայտառակ պարտություններից […]

«Ո՞նց է ստացվել, որ սրանք մնում են: Սրանք մի արդարացում են գտել՝ ճիշտ է ժողովուրդ ջան, թալանում ենք, կազինո էլ ենք գնում, բայց զատո Ղարաբաղը պահում ենք: Դիվանագիտական ասպարեզում մեր կոշտ դիրքորոշումներով Ղարաբաղը պահում ենք: Այս թեման ես բացում եմ, որովհետեւ նոր եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ՀՀ իշխանությունը կրել է իր պատմության գուցե ամենախայտառակ պարտություններից մեկը»,- այսօր Վանաձորում ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքին իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց վանաձորցիներին, որ ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության ահագնացում ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով. «Այս վերնագրից հետեւում է, որ ԵԽԽՎ-ն համարում է ԼՂՀ-ն Ադրբեջանից օկուպացված տարածք: Մի բան, որ երբեք փաստաթղթերում ձեւակերպած չի եղել: Խոսել են այդ մասին, բայց նման բան չի եղել: Սրա միակ պատասխանատուն անգրագետ, թալանչի իշխանությունն է: Սրանք Ղարաբաղը պահողը չեն, սրանք Ղարաբաղը ծախողն ենք, տվողն են: Սրանք այնպես են անում, որ մեր երկիրը կորցնում է դիմակայելու որեւէ ռեսուրս»:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել էր ակտիվ քաղաքականություն, իշխանությունները հակաքարոզչություն տանելիս ասում էին, թե նա Ղարաբաղը կտա. «Խաբեցին մարդկանց, ասեցին, թե գիտեք, Լեւոնը գալիս է Ղարաբաղը տալու: Շատերը հավատացին, որ եթե իրենք չլինեն իշխանություն, Ղարաբաղը տալու է: Իրենք այսօր կորցրեցին այդ վերջին հաղթաթուղթը: Այլեւս ոչ ոք չի մտածում նրանց մասին՝ որպես Ղարաբաղը պահող: Այնպես որ, Հովիկ Աբրահամյաններ, Սերժ Սարգսյաններ, մեզ չվախեցնեք: Հլա տեսնենք, որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/06/503728/