Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակի 5 դեպք

Ճապոնիան հաստատել է կորոնավիրուսի նոր, ավելի արագ տարածվող տեսակի հինգ դեպք՝ Միացյալ Թագավորությունից ժամանած անձանց մոտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն:Վարչապետ Յոսիհիդե Սուգան հորդորել է բնակչությանն անցկացնել «հանգիստ, պասիվ Նոր տարի»:

Առողջապահության նախարար Նորիհիսա Տամուրան այս դեպքերի մասին հայտնել է ուրբաթ ուշ երեկոյան Սուգայի հետ հանդիպումից հետո `ավելացնելով, որ վարչապետը կոչ է անում խստորեն կարանտինային միջոցառումներ իրականացնել օդանավակայաններում և Մեծ Բրիտանիայից վերադարձողների համար:

Ճապոնիան արգելել է մուտքը Մեծ Բրիտանիայից եկողների համար, բացառությամբ Ճապոնիայի քաղաքացիների և կացության թույլտվություն ունեցողների: