Շփման գծում հայ զինվոր է զոհվել

Դիրքերում հերթական զինվորի մահվան մասին է գուժում «Առաջին լրատվականը»;
«ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը»,-տեղեկացնում է աղբյուրը՝ հավելելով, որ վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

© Medialab.am