Ադրբեջանը կմտնի Եվրասիական միություն Ղարաբաղի հետ

Ադրբեջանը կմտնի Եվրասիական միություն Ղարաբաղի հետ
Ադրբեջանը կմտնի Եվրասիական միություն Ղարաբաղի հետ

Մոսկվայում ու Բաքվում ավելի հաճախ են խոսում «աննախադեպ» մերձեցման մասին, որը կարող է ավարտվել Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցությամբ: Այդ միությունում Ադրբեջանի համար, անկասկած, ավելի ուրախ են լինելու, քան Հայաստանի: Սակայն այն բանի համար, որպեսզի Ադրբեջանը դառնար ԵՏՄ անդամ, նախ պետք էր ամեն գնով այնտեղ մտցնել Հայաստանին:

Ընդ որում, անհրաժեշտ էր այնպես անել, որ Հայաստանը ԵՏՄ մտնի «ՄԱԿ ճանաչված սահմաններով», այսինքն՝ առանց Ղարաբաղի, որպեսզի հետո Հայաստանն առարկություն չունենա դրա դեմ, և որպեսզի Ադրբեջանը մտնի «ՄԱԿ ճանաչված սահմաններով», այսինքն՝ Ղարաբաղի հետ:

Ռուս սենատոր Ջաբարովը հայտարարել է, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը, որին արդեն միացել է Հայաստանը, կօգնի լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Դժվար չէ ենթադրել, թե ինչպես կլուծվի:

Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ անդամ են, սակայն այդ միությունը վերջին անգամ որոշում է ընդունել 1994 թվականին: Այն իրական, գործող կազմակերպություն չէ, իսկ Եվրասիական միությունը նախատեսում է բազմաթիվ գործնական քայլեր՝ սկսած մաքսակետերի տեղադրումից, վերջացրած ՀԱՊԿ ուժերով «անվտանգության ապահովումով»: Կարդալ ավելին