Air Armenia ավիաընկերության հայտարարությունը

Air Armenia ավիաընկերության հայտարարությունը
Air Armenia ավիաընկերության հայտարարությունը

«Air Armenia» ավիաընկերությունը հայտնում է, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և  եվրոպական երկրներ:

Տեղեկացնում ենք նաև, որ ավիաընկերության երկու օդանավերի պլանային  տեխնիկական սպասարկման խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթները: Համաձայն չվացուցակի՝ շարունակվում են դեպի Փարիզ և Աթենք կատարվող թռիչները: